Բունդեսլիգայի 2014/15 թվականների մրցաշրջանը մեկնարկեց «Բավարիա»-«Վոլֆսբուրգ» խաղով: Գերմանիայի առաջնության գործող չեմպիոնը սեփական հարկի տակ ընդունել էր նախորդ մրցաշրջանում 5-րդ տեղը զբաղեցրած թիմին: Հանդիպումն ավարտվեց 2:1 հաշվով` հօգուտ մյունխենցիները:
Նոր մրցաշրջանի առաջին գոլի հեղինակ դարձավ «Բավարիա»-ի կիսապաշտպան Տոմաս Մյուլլերը: Մյունխենցիների երկրորդ գոլը խփեց Արիեն Ռոբենը, իսկ «Վոլֆսբուրգ»-ի կազմում աչքի ընկավ Իվիցա Օլիչը:
Գերմանիայի առաջնություն, 1-ին տուր
«Բավարիա»-«Վոլֆսբուրգ»` 2:1
Մյուլլեր (37’), Ռոբեն (47’) – Օլիչ (52’)