Էկրանների մատակարարման խափանումները դանդաղեցրել են iPhone 6 սմարթֆոնների արտադրությունը: Այս մասին հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով ընկերությանը մոտ կանգնած աղբյուրներին:
iPhone 6-ի համար էկրանների մատակարարումն դանդաղել էր, քանի որ անհրաժեշտ է եղել փոխել լուսարձակումը` էկրանի պարզությունը պահպանելու համար: Այդ պատճառով էկրանների արտադրությունը դանդաղեց հունիսին և հուլիսին, սակայն այժմ դրանք թողարկվում են սովորական ռեժիմով, իսկ մատակարարներն աշխատում են թողարկել բավարար չափով էկրաններ: