Բոլորվին վերջերս Վիենայում սկսվել է անորսալի լրտես Իթան Հանթի մասին պատմող Mission: Impossible 5 ֆիլմի նկարահանոմները, որի թողարկումը նշանակված է 2015-ի դեկտեմբերի 25-ին, գրում է Spletnik.ru-ն:
Պապարացիներին հաջողվել է ֆիլմի նկարահանման հրապարակում մի քանի լուսանկարներ անել։ Օբյեկտիվում հայտնվել են նաև Թոմ Քրուզն ու Սայմոն Փեգգը:
Հարկ է նշել, որ 52 տարեկան հասակում Քրուզը կրկին հրաժարվել է փոխարինողի ծառայություններից և բոլոր անհրաժեշտ հնարքները ինքնուրույն է կատարելու:
Հիշեցնենք, որ ֆիլմում կնկարահանվեն նաև Ջերեմի Ռենները, Ալեք Բոլդուինը, Վինգ Ռեյմզը, Փոլա Փեթթոնը և Ռեբեկկա Ֆերգյուսթոնը: