Փանկ ռոքեր Հենրի Ռոլինզը La Weekly-ի համար իր «**** (Գրողի ծոցը) ինքնասպանությունը» սյունակում ինքնասպանության համար դատապարտել է դերասան Ռոբին Ուիլյամսին:
«Գլխումս չի տեղավորվում` ինչպես կարելի է ծնող լինել և ինքնասպանություն գործել: Ինչպես կարելի է նման բան անել երեխաներիդ հետ: Որքան էլ նրանք նախապատրաստված լինեն` «երեխաների հետ մնալու» և «ինքնսպանություն գործելու» միջև ընտրությունը երկրորդի օգտին բոլոր իմաստներով սարսափելի է, տրավմատիկ և տարօրինակ»,-գրել է Ռոլինզը:
Այնուամենայնիվ, Ռոլինզը խոստովանել է, որ Ուիլյամսը լավ մարդ և շատ լավ դերասան էր: