Իսրայելը անցել է ՀԱՄԱՍ շարժման քաղաքական և ռազմական ղեկավարության ոչնչացմանը: Այս եզրահանգմանն է եկել լիբանանյան «Ալ-Ահբար» պարբերականը իսրայելական ՌՕՈՒ-ի հարվածների արդյունքում ՀԱՄԱՍ-ի զինված թևի երեք հրամանատարների զոհվելուց հետո:
Ավելի վաղ անհաջող փորձեր էին իրականացվել հենց «բրիգադների» առաջնորդ Մուհամեդ ադ-Դեյֆին ոչնչացնելու ուղղությամբ, որի արդյունքում զոհվել էին նրա կինն ու երկու երեխաները: Այս գործողությունն էլ դարձել էր զինադադարի խախտման հիմնական պատճառներից մեկը:
ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդների շարքում այժմ հետապնդումներ են սկսվել կազմակերպության քաղբյուրոյի փոխնախագահ Իսմայիլ Հանիի և իսլամիստների հեղինակավոր առաջնորդ Մուհամաս ազ-Զահարի դեմ, որը ՀԱՄԱՍ-ի կառավարությունում զբաղեցնում է ԱԳ նախարարի պաշտոնը: 2008- 2013թթ հռթիռային գրոհների արդյունքում նա կորցրել է իր երկու որդիներին:
«Ալ-Մայադին» հեռուստակայանը որպես գլխավոր թիրախներ է նշում ՆԳ նախկին ղեկավար Ֆաթհի Համմիդին և ՀԱՄԱՍ-ի զինված թևի ղեկավարի տեղակալ Մարվան Իսուին: