Պենտագոնը հայտարարում է, որ չինական կործանիչը ԱՄՆ ռազմական ինքնաթիռից 10 մետր հեռավորության վրա միջազգային օդային տարածքում է թռել, հաղորդում է Reuters-ը:
«Հայնան կղզուց 200 կմ հեռավորության վրա չինական կործանիչը ԱՄՆ ռազմաօդային ուժերի P-8 Poseidon ինքնաթիռից 10 մետր հեռու է թռչել և «տակառ է կատարել»,- հայտարարել է Պենտագոնի մամլո քարտուղար, կոնտր ծովակալ Ջոն Քիրբին:
Նշենք, որ «տակառի» դեպքում ինքնաթիռը շրջվում է 360 աստիճանով` պահպանելով թռիչքի ընդհանուր ուղղությունը:
Միջադեպի հետ կապված Վաշինգտոնը Պեկինին պաշտոնական բողոք է հղել: