ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Նավի Փիլեյը քննադատել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին` ամբողջ աշխարհում հակամարտությունները դադարեցնել չկարողանալու համար: Դա տեղի է ունեցել նրա` պաշտոնից հեռանալուց մի քանի օր առաջ, գրում է BBC News-ը:
Փիլեյի խոսքերով` խնդիրն այն է, որ պետությունների ազգային շահերը միշտ էլ բարձր են դասվել սովորական մարդու շահերից:
«Եթե ԱԽ-ն ավելի պատասխանատու դրան վերաբերվեր, հարյուր հազարավոր կյանքեր կպահպանվեին: Բարդ է հակամարտությունները դադարեցնել, սակայն դա անել կարելի է: Դրանցից ոչ մեկը հանկարծակի տեղի չի ունենում: Ճգնաժամները ձևավորվում են տարիների ընթացքում, իսկ երբեմն` տասնամյակների»,- հայտարարել է նա: