Շարունակում ենք ռետրո տեսանյութերի շարքը:
Այս անգամ ձեզ ենք ներկայացնում Զլատան Իբրահիմովիչի ֆանտաստիկ գոլը , որը նա խփել է «Այաքս»-ի կազմում: Այս գոլի մասին իր ինքնակենսագրական գրքում գրել է նաև Զլատանը: Նրա մի հատվածը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը.
«Սա իմ պատասխանն էր Մարադոննային: Այս գոլը նման էր այն գոլին, որը Մարադոնան խփել էր Անգլիայի հավաքականի դարպասը: Շրջանցել թիմի ողջ պաշտպանությանը, դառնալ գոլի հեղինակ ու պայթեցնել մարզադաշտը: Ողջ մարզադաշտը ցնծում էր, բոլորը գոռում էին, բոլորը կանգնած էին ու թռչկոտում էին»-, գրել է Իբրահիմովիչը «Ես Զլատանն եմ» ինքնակենսագրականում: