Նորվեգական Opera Software ընկերությունը 2014-ի երկրորդ եռամսյակում ստացել է 6.9 մլն դոլարի մաքուր եկամուտ: Այս մասին ասվում է ընկերության հաշվետվությունում:
Հետաքրքիր է, որ արժույթների կուրսերի տատանումները մաքուր եկամուտի վրա ազդել են բացասաբար` 2.6 մլն դոլարի չափով:
Այդ ժամանակահատվածում ընկերության շահույթն աճել է 38 տոկոսով` մինչև 100.6 մլն դոլար: EBITDA ցուցանիշը մեծացել է 24 տոկոսով` մինչև 27 մլն դոլար:Ազատ գումարային հոսքը կազմել է 0.1 մլն դոլար:
Բջջային օգտատերերի շրջանում ընկերության շահույթն անկում է ապրել 21 տոկոսով` ըստ տարեկան հաշվարկի 9.3 մլն դոլարով: