Շոտլանդիայի արժութային համաձայնագրերում անորոշությունը կարող է հրահրել երկրից կապիտալի արտահոսքի, ինչը ֆինանսական համակարգը բարդ դրության մեջ կդնի: Այս մասին գրում է Vestifinance-կ` վկայակոչելով HSBC բանկի նախագահ Դուգլաս Ֆլինթին:
Նա նշել է, որ սթեռլինգային արժութային միությունը Շոտլանդիայի տնտեսական կայունության հաջողության և ֆինանսական կայունության համար հուսալի բազա էր:
Ֆլինթը հայտարարել է, որ անկախ Շոտլանդիային արժութային միության կառույցից բացառելու 3 կուսակցությունների որոշումը «ամբողջությամբ համապատասխանում է ֆինանսական ճգնաժամից հետո ձեռնարկած միջոցառումներին և եվրոգոտու վերջին իրադարձությունների փորձին»: