Ֆրանսիական «Բաստիա»-ի ֆուտբոլիստ Բրանդաոն կարող է 3 տարի ազատազրկման ենթարկվել:
Այսօր կայացել է դատական առաջին նիստը, որտեղ քննվել է Բրանդաոյի գործը: Ֆուտբոլիստը ՊՍԺ-«Բաստիա» հանդիպումից հետո, հանդերձարան տանող ճանապարհին, վիճաբանություն էր ունեցել ՊՍԺ-ի ֆուտբոլիստների հետ ու կոտրել էր Տիագո Մոտայի քիթը և լուրջ վնասվածքներ հասցրել Վան դեր Վիլին:
Այժմ Բրանդաոն կարող է ազատազրկվել 3 տարով և վճարել 45 հազար եվրո տուգանք: