Դերասան Լիամ Հեմսվորթը, որը «Քաղցած խաղեր» ֆիլմում Գեյլին է մարմնավորել, 6.8 մլն դոլարով տուն է գնել Մալիբուում: Այս մասին հաղորդում է Realty Today-ը:
Այգու խորքում` հսկայական կանաչ տարածքում, գտնվում է համեմատաբար ոչ այնքան մեծ տունը` 200 ք.մ-ից քիչ պակաս: Այն ունի 3 ննջասենյակ և 3 լոգարան:
Լիամի ավագ եղբայրը` Քրիս Հեմսվորթը ևս, որը «Տոր» ֆիլմում գլխավոր դերակատարն է, անցյալ տարի Մալիբուում տուն է գնել 4.8 մլն դոլարով: