Ինչպես հայտնում է Telegraph պարբերականը, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը պատրաստ է բաժանվել կազմի մի քանի խաղացողներից:
«Յունայթեդ»-ի ղեկավարների «սև ցուցակ»-ի մեջ է հայտնվել նաև հարձակվող Դանի Ուելբեկը: Ակումբը պատրաստ է բաժանվել ֆուտբոլիստից, եթե նրա տրանսֆերի դիմաց ստանա 15 մլն եվրո գումար:
Ուելբեքին իր թիմի կազմում չի ցանկանում տեսնել անձամբ Լուի վան Գալը: Բացի Ուելբեքից, «Մանչեսթեր Յունայթեդ»-ը կարող են լքել կիսապաշտպաններ Անդերսոնը, Կագավան և հարձակվող Զահան: Նրանց նույնպես չի վստահում «կարմիր սատանաների»-ի մարզիչ Լուի վան Գալը: