Ռուսական հրետանին ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի տարածքից գնդակոծում է ուկրաինական զորքերին, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը, գրում է RIA Novosti-ն:
Գլխավոր քարտուղարի խոսքերով՝ ալյանսը օգոստոսի կեսերից Ուկրաինայի արևելքում իրադարձություններին ռուսական մասնակցության, այդ թվում՝ նաև ռուսական զորքերի զգալի աճ է արձանագրել:
Օգոստոսի 18-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ պատերազմը Ռուսաստանի սահմաններից մի քանի կիլոմետր հեռավորության վրա է տեղի ունենում, և Մոսկվան իրավունք ունի իր տարածքների անվտանգության ապահովության համար որոշումներ կայացնելու:
«Դրա հետ մեկտեղ առկա է ռուսական հրետանային աջակցություն թե սահմանի այն կողմից և թե Ուկրաինայի տարածքից, որն օգտագործվում է ուկրաինական զինված ուժերի դեմ»,- հայտարարել է Ռասմուսենը: