Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռիո Ֆերդինանդը ցանկություն է հայտնել ապագայում գլխավորել Անգլիայի ֆուտբոլի հավաքականը.
«Յուրանաքանչյուր ֆուտբոլիստ ցանկանում է խաղալ Անգլիայի ընտրանու կազմում: Ես երազում եմ կարիերայիս ավարտից հետո գլխավորել Անգլիայի հավաքականը: Իհարկե, այժմ դրա ժամանակը չէ, սակայն երբ ստանամ մարզչական արտոնագիր, ապա պատրաստ կլինեմ այդ աշխատանքին»-, Ֆերդինանդի խոսքերը մեջբերում է Daily Maily-ը:
Նշենք, որ Ֆերդինանդը Անգլիայի հավաքականի կազմում անցկացրել է 81 հանդիպում՝մասնակցելով աշխարհի երեք առաջնությունների: