Իտալական «Միլան»-ը շարունակում է փոխարինող փնտրել Մարիո Բալոտելիին, ով շուտով կդառնա «Լիվերպուլ»-ի ֆուտբոլիստ:
«Միլան»-ի ղեկավարները պաշտոնական առաջարկ են ներկայացրել «Ռոմա»-ին՝ Մատիա Դեստրոյի տրանսֆերի հարցով: Տրանսֆերային արժեքի և այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Նշենք, որ «Միլան»-ը որպես Բալոտելիին փոխարինող է դիտարկում նաև Գորան Պանդևին ու Ջեքսոն Մարտինեսին: