Հնդկաստանում արգելել են ցուցադրել նախկին վարչապետ Ինդիրա Գանդիի սպանության մասին ֆիլմը: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Տվյալ որոշումն ընդունվել է Հնդկաստանի ֆիլմերի արտոնագրման կենտրոնական վարչության կողմից` կապված հասարակական կարգի սպառնալիքի հետ: Քննադատաների կարծիքով` ռեժիսոր Ռավինդեր Ռավիի «Հասարակության ադամանդներ» ֆիլմը կարող է հանրության շրջանում բողոքի ալիք հարուցել:
Հիշեցնենք, որ Ինդիրա Գանդին սպանվել է 1984-ի հոկտեմբերի 31-ին: