Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նորանշանակ գլխավոր մարզիչ Լուի վան Գալը չի շտապում իր թիմի խաղը գնահատել Անգլիայի առաջնության առաջին տուրում կրած պարտությունից հետո.
«Երկու շաբաթ առաջ ես «Մանչեսթեր»-ի թագավորն էի, իսկ հիմա՝ սատանան: Ֆուտբոլիստների տրանսֆերները գնել և վաճառելը անքան էլ հեշտ բան չէ: Ես Վուդվորդին ու Գլեյզերնին նշել եմ, որ առջևի երեք ամիսները դժվար են լինելու թիմի համար:
Ինձ այս պաշտոնին նշանակել եմ, որպեսզի հաջողություններ գրանցեմ, իսկ դա երկար գործընթաց է: Գործընթաց, որը պահանջում է երկար ու քրտնաջան աշխատանք: Մենք պետք է հավատանք թիմի նոր գաղափարախոսությանը: Այս ամենը անելը ժամանակ է պահանջում, որը ամենևին էլ մեկ գիշերվա արդյունք չի լինելու»-, ասել է վան Գալը: