Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում քննարկել է էներգետիկ ոլորտում համատեղ նախագծերի իրականացումը: Այս մասին հաղորդում է APA-ն:
«Առաջնորդները երկկողմանի օրակարգի որոշ ակտուալ հարցեր են քննարկել, ներառյալ էներգետիկ ոլորտում համատեղ նախագծերի իրականացումը: Ընդգծվել է տարբեր ուղղություններով ռուս-թուրքական համագործակցության հետագա ընդլայնման նկատմամբ հետաքրքրությունը»,-ասվում է հաղորդագրությունում: