Պորտուգալական «Պորտու»-ն չի պատրաստվում բաժանվել թիմի առաջատար Ջեքսոն Մարտինեսից, որի ծառայություններով հետաքրքրված է իտալական «Միլան»-ը:
«Միլան»-ը փոխարինող է փնտրում Մարիո Բալոտելիին, ով շուտով պաշտոնապես կդառնա «Լիվերպուլ»-ի ֆուտբոլիստ: Իտալական ակումբը ցանկանում է սկզբնական շրջանում մեկ տարով վարձակալել ֆուտբոլիստի տրանսֆերը: «Միլան»-ը պատրաստ է մեկ տարվա վարձակալությունից հետ Մարտինեսի տրանսֆերի համար վճարել 20 մլն եվրո:
Նշենք, որ նախորդ մրցաշրջանում Մարտինեսը «Պորտու»-ի կազմում անցկացրել է 30 հանդիպում՝դառնալով 20 գոլի հեղինակ: