Լոնդոնի «Արսենալ»-ը չի պատրաստվում հանձնվել ու ամեն գնով ցանակնում է գնել ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Էդիսոն Կավանիի տրանսֆերը:
«Արսենալ»-ը պատրաստ է ուրուգվայցի ֆուտբոլիստի համար առաջարկել 32 մլն եվրո ու թիմի հարձակվող Օլիվե Ժիրուի տրանսֆերը: Ֆրանսիական ակումբը դեռևս չի պատասխանել «Արսենալ»-ի առաջարկին:
Նշենք, որ Կավանիի ծառայություններով հետաքրքրվում են նաև «Լիվերպուլ»-ը և «Մանչեսթեր Յունայթեդ»-ը: