Անգլիական «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է թիմի դարպասպահների շուրջ ստեղծված իրավիճակը:
Տիբո Կուրտուայի ժամանելուց հետո, «Չելսի»-ի դարպասապահ Պետր Չեխը կորցրել է տեղը թիմի հիմնական կազմում.
«Չեխը բարձրակարգ դարպասապահ է: Նա աշխատում է նախկինի պես ու շարունակում է հանդիսանալ «Չելսի»-ի ֆուտբոլիստ: Չեմ կարծում, որ նրան այս պահին ամեն ինչ գոհացնում է: Նրան դժվար է, քանի որ այժմ մենք շաբաթական մեկ հանդիպում ենք անցկացնում: Սակայն սեպտեմբերից «Չելսի»-ն հանդիպումներ է անցկացնելու Անգլիայի առաջնությունում, Չեմպիոնների Լիգայում և Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկությունում: Պետք է նշեմ, որ խաղային ժամանակ կստանան բոլոր ֆուտբոլիստները»-, ասել է Մոուրինյոն: