Thursday, 25 04 2024
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի

Մերձավոր Արևելքի քրիստոնյաների կյանքը լուրջ վտանգի տակ է. Միքայել Մինասյան

Մերձավոր Արևելքի քրիստոնյաների կյանքը լուրջ վտանգի տակ է: Սիրիայում և Իրաքում քրիստոնյաների նկատմամբ իրականացվող հալածանքների նկատմամբ հատկապես զգայուն է հայկական համայնքը, որի Ցեղասպանությունից մնացած սպիները, դեռ չեն ամոքվել: Իտալիայի Ռիմինի քաղաքում օգոստոսի 24-30-ը կայանալիք հանդիպման շրջանակներում Վատիկանում ՀՀ դեսպանատան և Սուրբ Աթոռի նախաձեռնությամբ տեղի կունենա հանդիսավոր ցուցադրություն` նվիրված արևելայն քրիստոնյաներին:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ`  Սուրբ Աթոռում  Հայաստանի Հանրապետության  արտակարգ  և  լիազոր  դեսպան  Միքայել  Մինասյանը այս և հայերին առնչվող այլ խնդիրների մասին զրուցել է իտալական «Zenit» կայքի հետ:

Պարո’ն դեսպան, Ձեր ժողովուրդը սեփական մաշկի վրա է զգացել հալածանքների դառնությունը: Ի՞նչ ուղերձ են Մերձավոր Արևելքում քրիստոնայաների նահատակությունները փոխանցում աշխարհին:

-Քրիստոնյաների սպանությունները Մերձավոր Արևելքում նոր երևույթ չեն: Ավելի քան հարյուր տարի մենք փորձել ենք աշխարհի ուշադրությունը հրավիրել գործընթացների և երևույթների վրա, որոնք չեն ենթարկվում փաստերի տրամաբանական վերլուծության: Այս մեծ տարածաշրջանում ընթացող արդիականացման գործընթացներն ավելի ու ավելի են դուրս գալիս մեր վերահսկողությունից: Հարյուր տարի առաջ հայերի էթնիկ զտումներ են տեղի ունեցել Անատոլիայից մինչև Կովկաս, իսկ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը մեկն էր այն նշաններից, իհարկե, ամենախորհրդանշականը, որ եկել է պատմական փաստերի բոլորվորին այլ զարգացման պահը: Մեկ դար շարունակ սա է եղել նրանց ուղերձը:

Մերձավոր Արևելքի մի շարք տարածքներում կան խիտ և արմատացած հայկական համայնքներ: Ինչպիսի՞ ապագա է սպասում նրանց:

-Ճիշտ է, Մերձավոր Արևելքի գրեթե բոլոր երկրներում լավ ինտեգրված հայկական համայնքներ կան, որոնք, բացառությամբ Երուսաղեմի և Լիբանանի, ուր հայկական կրոնական ճարտարապետությունը շատ հին ծագում ունի, 1915 թվականին Հայոց ցեղասպանության տարիներին սպանված և Սիրիայի անապատներ տեղահանված հայերի ժառանգներն են, ովքեր Ցեղասպանութանը հաջորդող տարիներին սփռվել են տարածաշրջանով մեկ: Այս մարդկանց համար վերջին երկու տասնամյակների իրադարձություններն արդեն վերապրած ցավի ողբերգական կրկնությունն են: Հատկապես ծանր է Սիրիայի և Իրաքի հայերի դրությունը: Ջիհադիստների հարձակումները հայաբնակ Քեսաբ ավանի վրա, որոնք ներթափանցել էին Թուրքիայի սահմանից, ինչպես նաև դամբարանի ոչնչացումը Դեր Զորում` հոգեբանական մեծ հարված են քաղաքացիական պատեազմի չորս տարիներին չարչարված ժողովրդի համար:

-Ի՞նչ հանձնառնություններ է ստանձնել Հայաստանը տեղի իր հարենակիցների հանդեպ:

-Հայաստանն, անշուշտ, առաջնային է դասում օգնությունը Սիրիայի և Իրաքի հայերին: Դամասկոսում կայուն մնացած փոքրաթիվ դեսպանատներից մեկն էլ հայկականն է` շնորհիվ մեր դիվանագետների քաջության: Դրա փակումը այս մարդկանց հուսահատությունը կփոխակերպի աշխարհի նկատմամբ վստահության հավերժ կորստի: Ամեն օր Հայաստանը հայ ընտանիքների է ընդունում Սիրիայից և Իրաքից, սակայն, ցավոք սրտի, մեր կարողություններն անսահման չեն: Հայաստանն այս պահին իր խնդիրներն ունի հարևան Ադրբեջանի հետ, ով, օգտվելով իրավիճակից, սպառնում է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության գոյությանը:

– Լեռնային Ղարաբաղի հարցը կրկին մեծ կարևորություն է ձեռք բերել վերջին շաբաթվա ընթացքում, սակայն լրատվամիջոցները շատ չեն անդրադարձել դրան: Ի՞նչ է տեղի ունենում այդ տարածաշրջանում:

-Ընթացիկ իրավիճակը Մերձավոր Արևելքում և լարվածությունը Ուկրաինայում առիթ հանդիսացան ադրբեջանական ռեժիմի համար, որն, օգտվելով նրանից, որ գերտերությունների ուշադրությունն այլ խնդիրների վրա է, մեկ անգամ ևս փորձեց ռազմական լուծման դիմել` որպես Կովկասում խաղաղությանն այլընտրանք: Նորից կասկածի տակ է դրվել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության գոյության հարցը, որը երաշխավորված է 1992 թվականին ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացմամբ, և որի արդյունքում մարդկային ծանր կորուստներ եղան: Բարեբախտաբար, խելամտությունը կրկին հաղթող դուրս եկավ, և Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների միջև Սոչիի եռակողմ հանդիպմանը որոշվեց հակամարտությունը կարգավորել բանակցությունների միջոցով` ԵԱՀԿ հովանու ներքո: Լեռնային Ղարաբաղի հայերը կարողացել են մինչ օրս գոյատևել` իրենք իրենց պաշտպանելու կարողության շնորհիվ, որը նրանց փրկել է 80-ականների վերջին Ադրբեջանի կառավարության կազմակերպած հերթական էթնիկ զտումներից և հետո օգնել իրենց արյունալի պատերազմի արդյունքում հաստատել իրենց իսկ ինքնիշխանությունը: Սակայն, մենք վստահ ենք, որ հնարավոր է շարունակել իրականացնել Նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու մասին:

Արդյոք դեսպանատունը հալածվող քրիստոնյաների օգնելու Սուրբ Աթոռի հետ համատեղ ծրագրեր ունի՞:

-Հայաստանը դեսպանատան միջոցով օգնում է հայերին: Հռոմի Ֆրանցիսկոս Պապի պարբերաբար կրկնվող կոչերն ուղղված են դրան, ինչպես նաև Պետքարտուղարությունը և տարբեր գերատեսչություններ անդադրում աշխատում են այս օրերին Իրաքում և Սիրիայում իսլամիստների ֆանատիզմի զոհ դարձած մարդկանց տառապանքները մեղմելու ուղղությամբ: Սեպտեմբերին մենք պատրաստվում ենք նաև քարոզարշավ սկսել Մերձավոր Արևելքի քրիստոնյաների իրավիճակի մասին իրազեկվածության բարձրացման համար:

Հայոց ցեղասպանության ապրիլքասանչորսյան որգեկոչման արարողության կապակցությամբ Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցավակցություն հայտնեց հանցագործության զոհերի ընտանիքի անդամներին: Կարելի՞ է այս «անկեղծացումը» Թուրքիայի կողմից որպես իր պարտավորությունների ճանաչման առաջին քայլ մեկնաբանել:

-Ինչը որ Դուք «անկեղծացում» եք անվանում, իրավացիորեն այն ներառելով չակերտների մեջ, մեծ քայլ կարելի կլիներ համարել, եթե այն պարուրված չլիներ ժխտողականության ավելի բարդ մեխանիզմներով, ինչը մենք տեսանք նախկին վարչապետի ուղերձի մյուս հատվածում: Ցավալի է տեսնել, որ հարյուր տարի անց զոհերին դեռ դահիճներ են անվանում: Ցավոք, ցավակցական ուղերձից բացի, Էրդողանը վճռական որևէ քայլ չձեռնարկեց հանցագործությունը ճանաչելու համար: Սակայն Թուրքիան դեռեւս լավ հնարավորություն ունի դա անելու Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին` 2015 թվականին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում