Հաստատվել է, որ ոչ ավանդական սեքսուալ կողմնորոշում ունեցող կանայք ավելի հաճախ են օրգազմ ապրում, քան այն կանայք, որոնք նախընտրում են հարաբերություններ հակառակ սեռի ներկայացուցիչների հետ: Այս մասին են փաստում Тhe Journal of Sexual Medicine ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքները:
Ավանդական և ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող մարդկանց սեռական պատասխան ցիկլի մասին 20-րդ դարի կեսին ուսումնասիրել էր Ալֆրեդ Քինսին:
Ջասթին Գարսիան Քինսիի անվան համալսարանի էվոլյուցիոն կենսաբանության մասնագետը ուսումնասիրել է, թե որքանով է մարդու կողմնորոշումն ազդում նրա սեքսուալ ռեակցիայի վրա:
Հետազոտության համար հիմք են ծառայել 2011թ. Singles in America ամենամյա հարցման արդյունքները:
Ջասթին Գարսիան վերլուծության է ենթարկել 2850 մարդու:
Աշխատանքի ընթացքում պարզվել է, որ միջին վիճակագրական տղամարդը օրգազմ է ապրում 85,1 տոկոսի դեպքերում, ընդ որում՝ գրեթե կապ չունի կողակցի սեռը:
Կանանց դեպքում ավելի հետաքրքիր պատկեր է դիտվում: Եթե ավանդական սեռական կողմնորոշման կանայք հաճույքի գերագույն կետին են հասնում միայն 61,6 տոկոսի դեպքում, ապա լեսբուհիների դեպքում այն կազմում է դեպքերի 74,7 տոկոսը:
Մասնագետները փորձում են ուսումնասիրել այլ ժողովրդագրական գործոններ, որոնք ազդում են օրգազմի վրա: