Իրաքի մայրաքաղաքից հյուսիս-արևելք գտնվող Դիյալա մարզում մզկիթի վրա հարձակման հետևանքով առնվազն 50 ծխական է զոհվել: Այս մասին հայտնում է «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը:
Կատարի հեռուստակայանը հայտնում է, որ վնասվածքներ է ստացել ևս 30 իրաքցի:
Ներկայումս ստույգ հայտնի չէ՝ պայթյունի ժամանակ կոնկրետ ովքեր են եղել մզկիթում:
Իրաքյան ԶԼՄ-ների հաղորդած վարկածով՝ սուննի մզկիթը հարձակման է ենթարկվել շիա աշխարհազորայինների կողմից, որոնք զգալի ազդեցություն ունեն Իրաքի այդ շրջանում: