Կատալոնական «Բարսելոնա»-ի մարզական տնօրեն Անդոնի Սուբիսարետան El Pais-ի հետ զրույցում անդրադարձել է թիմի տրանսֆերային քաղաքականությանը:
Նա նշել է, որ հատկապես գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն ցանկանում էր թիմում տեսնել ֆուտբոլիստների, որոնք կարող են մարտավարական առումով ճկունություն ու բազմակողմանիություն մտցնել խաղում:
« «Բարսելոնա»-ն չպետք է միօրինակ ու կանխատեսելի խաղ ցուցադրի: Այդ իսկ պատճառով հավաքել ենք կազմ, որն ունակ է հարմարվել մարտավարական տարբեր սխեմաների»,- ասել է Սուբիսարետան: