Իտալիայի հավաքականի հարձակվող Մարիո Բալոտելին մեկնել է Անգլիա և այսօր բուժզննում կանցնի «Լիվերպուլ»-ում: Այս մասին տեղեկացնում է Sports Mole-ը:
Մերսիսայդյան ակումբը հարձակվողի տրանսֆերի դիմաց «Միլան»-ին կվճարի 20 մլն եվրո: Ֆուտբոլիստի հետ կստորագրվի 5 տարվա պայմանագիր՝ 4.6 մլն եվրո տարեկան աշխատավարձով:
Հավելենք, որ «Լիվերպուլ»-ը չի հասցնի Բալոտելիին հայտավորել Պրեմիեր Լիգայի 2-րդ տուրում կայանալիք «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ խաղին:
24-ամյա հարձակվողը «Միլան»-ի կազմում նախորդ մրցաշրջանում մասնակցել է 40 հանդիպման՝ խփելով 17 գոլ ու կատարելով 6 գոլային փոխանցում: