Saturday, 20 04 2024
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը

Անանուն թմրամոլները գտել են կախվածությունից ձերբազատվելու ուղին

Արարատյան հայրապետական թեմի «Ցերեկային կենտրոնը» կազմակերպել էր քննարկում «Թմրամոլության վնասներն ու դրանց ձերբազատման ուղիները» թեմայով: Քննարկմանը մասնակցում էին «Անանուն թմրամոլներ» միջազգային կազմակերպության ռուսաստանյան ներկայացուցիչները, ՀՀ առողջապահության նախարարության, նարկոլոգիական կլինիկայի և մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ռուսաստանյան ներկայացուցիչները խոսեցին «12 քայլ» միջազգային ծրագրի և Հայաստանում դրա կիրառման հնարավորություններից: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նրանք ընդգծեցին, որ կախվածությունից ձերբազատվելը հնարավոր է ցանկության դեպքում:

«Մարդիկ հավաքվում են, քննարկում: Սա ինքդ քեզ օգնելու ճանապարհ է. հոգեբանական բաղադրիչը շատ կարևոր է: Ես ունեմ կին, տղա, մոտ 7 տարի առաջ կյանքս քաոս էր, հետո՝ կենտրոն գալուց հետո, սկսեցի նորմալ կյանքով ապրել, դադարեցի օգտագործելը: Ես շինարար եմ: Հիմա հանգիստ ապրում եմ:

Կախվածությունը հիվանդություն է, ինչպես, օրինակ, տուբերկուլոզը, դիաբետը և այլ հիվանդություններ»,- ասաց Վլադիմիրը:

Ռոստովից Դարիան 3 տարի է, ինչ թմրամիջոց չի օգտագործում: 19 տարեկանից միություն է եկել: Այնտեղ հիմնական նպատակը թմրամիջոցների օգտագործման դադարեցումն է: «Ես ուզում եմ ասել, որ կա նոր կյանքի ճանապարհ: Պետք է այս կենտրոն գալ՝ անկախ դավանանքից, սեռական կողմնորոշումից: Կարևորը՝ դադարեցրեք թմրամիջոց օգտագործելը»,- ասաց նա:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ԱՀԹ «Ցերեկային կենտրոնի» տնօրեն տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը ընդգծեց, որ կենտրոն 70 թմրամոլ է հաճախում, որոնցից 15-ը լիարժեք ձերբազատվել է կախվածությունից:

«Կենտրոնը շահառուներին տրամադրում է տարբեր ծառայություններ՝ հովվական խնամք, հոգեբանական և սոցիալական աջակցություն, խորհրդատվություն՝ նպատակ ունենալով նվազեցնել ներքին հոգեբանական լարվածությունը»,- ասաց նա՝ հավելելով, որ շատ կարևոր է նաև թմրամիջոց օգտագործողի ընտանիքի անդամների հետ տարվող աշխատանքը, քանի որ նրանք, որպես կանոն, ավելի վատ հոգեվիճակում են գտնվում:

Հասարակության անդամներին քահանան հորդորեց անտարբերությամբ, արհամարհանքով չվերաբերվել թմրամիջոցից կախվածության մեջ գտնվող մարդկանց, քանի որ այդ կերպ նրանց ագրեսիվ են դարձնում:

Նշենք նաև, որ մեզ հետ զրույցում ՀՀ ԱՆ նարկոլոգիական կլինիկայի փոխտնօրեն Ասյա Գրիգորյանն ասաց, որ կլինիկայում փոխարինող բուժում է ստանում 240 հիվանդ: Ըստ նրա՝ թմրամոլների թվի աճ կա, ընդ որում՝ աճել են ներերակային ճանապարհով թմրամիջոց օգտագործելու դեպքերը:

 

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում