Thursday, 25 04 2024
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական

Դպրոցներում և մանկապարտեզներում ընդունելությունն այս տարի չի զիջում նախորդ տարվան

2013-2014 ուսումնական տարում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող 159 դպրոցում և մանկապարտեզներում սպասվող ընդունելության ցուցանիշները չեն զիջում նախորդ տարվա ցուցանիշներին:Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով «Առաջին լրատվական»-ի հարցին՝ ասաց քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը:

Նրա խոսքով՝ անցած տարի սեպտեմբերին առաջին դասարան է հաճախել մոտ 11 հազար 616 աշակերտ, իսկ այս տարի դեռ օգոստոսի 22-ի դրությամբ արդեն իսկ առկա է 10 հազար 500 աշակերտի անձնական գործ, և ընդունելությունը շարունակվելու է մինչև սեպտեմբերի 5-ը ներառյալ: Սողոմոնյանի խոսքով՝ ակնկալվում է, որ սեպտեմբերի 5-ի դրությամբ ավելի մեծ թիվ կլինի, քանի որ վերջին օրերին ծնողները վերադառնալով հանգստից` ակտիվորեն լծվում են երեխային դպրոց տեղավորելու գործին:

Ինչ վերաբերում է մանկապարտեզներին, ապա նախատեսվում է, որ այս ուստարում մոտ 8 հազար երեխա կընդունվի, քանի որ նախորդ տարի այդքան թվով երեխա է ավարտել մանկապարտեզը և գնալու է դպրոց: «Մենք հիմա հստակ կարող ենք ասել, որ 8 հազար երեխա ընդունվելու է, բայց հետագայում ևս ընդունելությունը շարունակվելու է, որի մասին առայժմ հստակ թիվ ասել չեմ կարող, քանի որ ընդունելությունն անընդհատ գործընթաց է»,- ասաց Սողոմոնյանը:

Քաղաքապետարանի կրթության վարչության պետը «Առաջին լրատվական»-ի խնդրանքով անդրադարձավ նաև մանկապարտեզների գերբեռնվածության խնդրին և տարիներ շարունակ հերթագրված ու իրենց հերթին սպասող երեխաների ընդունելությանը: «Մենք ընդունում ենք, որ այդպիսի խնդիր կա և շատ մտահոգվում ենք այդ մասով: 2013-2014-ին քաղաքապետի հրամանով մենք լրացուցիչ ևս 1500 երեխա ընդունեցինք, տարբեր մանկապարտեզներում նոր խմբեր բացվեցին»,- ասաց նա՝ հավելելով, որ խնդիրն առաջացել է այն պատճառով, որ մանկապարտեզների շենքերը զբաղեցված են այլ կառույցների, կազմակերպությունների կողմից:

«Ես բազմիցս եմ ասել, որ Երևանի քաղաքապետարանը 90-ական թվականներից դաժան ժառանգություն է ստացել: Մենք մանկապարտեզներ ունենք, որտեղ հսկայական տարածքներ վարձակալությամբ են տրված անհատույց, 30 կամ 50 տարով, մինչև 2050 թվականը: Մենք հիմա դրանք չենք կարող հետ վերցնել, քանի որ կա փաստաթուղթ, օրինական, իրավաբանորեն ձևակերպված: Մենք հիմա ոչինչ չենք կարող անել: Սա է խնդիրը»:

Խոսելով այլընտրանքային մեխանիզմների մասին՝ Սողոմոնյանը նկատեց, որ իրենք մեխանիզմներ անընդհատ են մշակում: «Այլընտրանքային տարբերակներ են նոր խմբեր բացելը, թվով 11 կենտրոնների բացելը: Ես պետք է նշեմ մի շատ կարևոր փաստ, որ աշխարհի որևէ երկրում չկա անվճար մանկապարտեզ, և հայտնի է, որ գերբեռնվածության հարցն առաջ եկավ, երբ Երևանի մանկապարտեզներն անվճար դարձան»,- նկատեց կրթության վարչության պետը:

Տիկին Սողոմոնյանից հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս են վերահսկում, որպեսզի մանկապարտեզների գերբեռնվածության այս պայմաններում բացառեն կամ նվազագույնի հասցնեն կոռուպցիոն ռիսկերը, որպեսզի մանկապարտեզի տնօրենները «մաղարիչ» չվերցնեն երեխաներին հերթագրումից ավելի շուտ ընդունելու համար: «Մենք մտահոգ ենք ձեր բարձրացրած հարցով, բայց չունենք որևէ հիմք, որ հավատամ ձեզ: Եթե դուք կբերեք որևէ մի օրինակ, որ կոնկրետ մի մանկապարտեզում կա նման երևույթ, ապա ես պաշտոնապես եմ փաստում, որ դեպքը կդատապարտվի ամենախիստ ձևով: Բայց ես հակված եմ մտածելու, որ դրանք բամբասանքներ են»,- ասաց Գայանե Սողոմոնյանը:

 

Լուսանկարը՝ Pan Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում