Իսպանիայի սուպերգավաթի խաղարկության պատասխան խաղում Մադրիդի «Ատլետիկո»-ն այսօր ընդունելու է «Ռեալ»-ին: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում պրոմո տեսահոլովակ՝ նվիրված առաջիկա խաղին:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Marca-ն ներկայացրել է մեկնարկային կազմերի նախնական տարբերակը, որը հետևյալն է՝
«Ատլետիկո»՝ Մոյա, Խուանֆրան, Միրանդա, Գոդին, Սիկեյրա, Մարիո, Գաբի, Կոկե, Սաուլ, Ռաուլ Գարսիա, Մանջուկիչ
«Ռեալ»՝ Կասիլյաս, Կարվախալ, Պեպե, Ռամոս, Մարսելո, Մոդրիչ, Կրոս, Ալոնսո, Բեյլ, Ռոնալդու, Բենզեմա