Bank of America (BofA) ֆինանսական կորպորացիան՝ ԱՄՆ խոշորագույն բանկերից մեկը, և ԱՄՆ արդարադատության նախարարությունը պայմանավորվել են բանկի կողմից խոշորագույն՝ 17 մլրդ դոլարի տուգանքի վճարման մասին՝ մինչ ճգնաժամը արժեթղթերի հետ կապված խարդախության համար, հայտնում է Interfax-ը:
Տուգանքի չափը անցած տարվա կտրվածքով գերազանցում է Bank of America-ի տարեկան եկամուտը: Մինչ այժմ ամերիկյան ընկերությունները չեն վճարել ԱՄՆ իշխանություններին այդքան գումար՝ ինչ-որ մի հավակնության կարգավորման համար:
10 մլրդ դոլարը Bank of America-ն կփոխանցի անմիջականորեն ԱՄՆ արդարադատության նախարարությանը, իսկ 7 մլրդ դոլարով ամերիկացիներին կտրամադրի տարբեր ֆինանսական արտոնություններ՝ հիփոթեքով բնակարան ձեռք բերելու համար: