Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարը թիմի վերջին մարզմանը նոր վնասվածք է ստացել:
Բուժզննումից հետո հայտնի է դարձել, որ Նեյմարը վնասել է սրունքաթաթի մկանները: Վերականգնման ժամկետն առայժմ չի նշվում:
Հիշեցնենք, որ Նեյմարը նոր էր վերականգնվել «Մունդիալ-2014»-ում ստացած վնասվածքից: Բրազիլիա – Կոլումբիա (2:1) խաղում մրցակցի պաշտպան Սունիգայի հետ բախման արդյունքում Նեյմարը ողի կոտրվածք էր ստացել: