Wednesday, 24 04 2024
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն

Դաշնակից ունենք, աշխարհը չունի… Ռուսաստանը կարող է բլից կրիգ սարքել հայերի գլխին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀՇ վարչության նախկին անդամ Երջանիկ Աբգարյանը:

-Պարոն Աբգարյան, Սոչիում տեղի ունեցած եռակողմ հանդիպումից հետո Քարնեգի հիմնադրամի Կովկասի անվտանգության հարցերով առաջատար փորձագետ Թոմաս դե Վաալը հայտարարեց, որ ՀՀ և Ադրբեջանի նախագահների միջև հաջորդ հանդիպումը կարող է անցկացվել Փարիզում կամ ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի շրջանակներում՝ ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների ջանքերով: Դա պարզապես հանդիպում է լինելու «Սոչին» հավասարակշռելու համա՞ր, թե Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում հնարավոր է՝ առաջընթաց լինի:

-Պետք է նկատի ունենալ, որ հակամարտող երկրները 1998-ից արագորեն փոփոխության ենթարկեցին Ղարաբաղյան հակամարտության կարգավորման իրենց ելակետային քաղաքական ուղեգծերը: Քոչարյանի ու Սարգսյանի «ղեկավարած» Հայաստանը նախընտրեց վերադառնալ հայերի ավանդական քաղաքականությանը, այսինքն՝ սեփական քաղաքական հարցերի լուծումը թթվեցնել այնքան, մինչև որ օտարները ձեռնամուխ լինեն դրանց լուծմանը, բնականաբար՝ դա անելով ո՛չ թե հայերի, այլ իրենց շահերի թելադրանքով:

Ալիևների Ադրբեջանը, հենվելով արևմտյան երկրների նախաձեռնած նավթագազային ծրագրերի իրացման հեռանկարի վրա, նախընտրեց կարգավորման հարցի հետագա ձգձգումը՝ մինչև «բարենպաստ պայմանների» հասունացումը: Ղարաբաղյան կլանի «ժամանակ շահելու» մարտավարությունն անցած 16 տարիներին որևէ դրական հետևանք չարձանագրեց: Ալիևների ձգձգումների քաղաքականությունը տվեց սպասելի արդյունքները՝ Հայաստանն արդեն սպառվում է որպես անկախ երկիր:

Եզրափակիչ հարվածը եկավ Ռուսաստանից՝ Սարգսյանի միջոցով, երբ վերջինս մեկ տարի առաջ Հայաստանի անունից ինքնագլուխ հայտարարեց, թե Հայաստանը որոշել է անդամակցել ռուսական Եվրասիական տնտեսական միությանը: Սրանով Հայաստանը վերջնականապես հրաժարվեց իր թատերականացված փոխլրացումային քաղաքականությունից և կատարեց աշխարհաքաղաքական ճակատագրական ընտրություն, որով մեր երկիրը նորից հայտնվեց անխուսափելիորեն պարտությունների դատապարտված թույլ, հետամնաց, բռնակալական և իր նկատմամբ անբարյացակամ տրամադրված երկրների ճամբարում, որը հակադրվում է Ազատ աշխարհին:

Սա, գումարվելով միջազգային այլևայլ նոր իրողություններին, գերթթվածություն հաղորդեց Ղարաբաղյան հակամարտությանը և, Ուկրաինայի արևելքում ռուսների մոտալուտ պարտության, էներգակիրների գների արդեն անխուսափելի դարձող կտրուկ էժանացման և ռուսական տնտեսական ու սոցիալական համակարգերի անճարակության ֆոնի վրա, ավելի կանխատեսելի դարձրեց Ղարաբաղյան հակամարտության միջազգային «կարգավորման» ձգձգման հեռանկարը առաջիկա տարիներին:

Համարում եմ, որ արևմտյան երկրներն իրենց քայլերը կատարում են կոնկրետ նպատակադրմամբ և ոչ թե ինչ-որ մեկի հետ «հավասակշռվելու» համար: Կարծում եմ, որ ո՛չ արևմտյան երկրների և ՛ոչ էլ Իրանի համար Թուրքիայի և Ադրբեջանի հզորացումը տարածաշրջանում ձեռնտու չէ, քանի որ Արցախից հետո այդ պետություններում հերթի է դրված պարսկական Արևելյան Ատրպատականի և այդ կարգի այլևայլ «հարցեր» թյուրքական բոլոր երկրների սահմանակից այլ պետություններում: Բայց սա չի նշանակում, թե ես բացառում եմ «Հայաստանի» կողմից խաբված Արևմուտքի անբարյացակամության քաղաքական արտահայտությունները: Այսօր այդպիսի վտանգը ուրվագծվում է ի դեմս Ղարաբաղյան հակամարտության կարգավորման և Հայաստանի քրեական իշխանությունների նկատմամբ Արևմուտքի՝ նախաձեռնություններից զուրկ, հանդուրժողական և անտարբեր գործելակերպում:

Այս դրությունում անհավանական չէ, որ Ռուսաստանը, որն առաջին անգամ չէ, որ հայերի ազգային շահերը դավադրաբար մսխել է թյուրքական աշխարհի հետ իր հարաբերությունները խորացնելու համար, իր ձեռքը վերցնի հակամարտության նմանակերպ «կարգավորումը», մի բլից կրիգ սարքի հայերի գլխին, որոնց բոլոր կապերն ու ռազմական գաղտնիքները հայտնի են իրեն:

Այսպիսի ենթադրության հիմք է տալիս նաև Սոչիի հանդիպման գլխավոր ինտրիգը, որը, կարծում եմ, Պուտին-Ալիև հանդիպումն էր, ինչի էությունը մնալով գաղտնի՝ «անսպասելիորեն» կտրուկ հետևանքի հանգեցրեց հայ-ադրբեջանական շփման գծում՝ ի դեմս ներկայիս հարաբերական հանդարտության հաստատման:

Սա արտաքնապես դրական, բայց լուրջ մտորումների տեղիք տվող երևույթ է, եթե համարում ենք, որ Ղարաբաղյան հարցում Արևելք-Արևմուտք մրցակցության առարկան այս տարածաշրջանում, այնուամենայնիվ, գլխավորապես Ադրբեջանն է:

-Առհասարակ, հայ-ադրբեջանական լարված հարաբերությունները կարծես հանդարտվեցին Սոչիում տեղի ունեցած եռակողմ հանդիպումից հետո: Ի՞նչ եք կարծում՝ խաղաղությունը երկարատև՞ կլինի:

-Այդ հանդարտությունը թվացյալ է, և հայերը մշտապես պարտավոր են պատրաստ լինել նոր անակնկալների: Մանավանդ ռուս-թյուրքական մշտապես նենգամիտ «կամեցողության» հիմքի վրա հաստատվող միջանկյալ «խաղաղությունների» պարագայում: Ի դեպ, այդպիսի «կրակի դադարի» մի ժամանակ էր նաև 1993թ. աշունը, երբ ռուսները լուռումունջ ահռելի քանակությամբ զենք, զինամթերք և տեխնիկա մատակարարեցին ադրբեջանցիներին, ինչը հնարավոր դարձրեց ալիևյան դեկտեմբերյան «արշավանքը», որի հետևանքները վերացնելու և հայկական ռազմաճակատային դիրքերը էլ ավելի բարելավելու համար հայ ժողովրդից մեծ ջանքեր ու թանկ կորուստներ պահանջվեցին: Դե, դաշնակից ունենք, աշխարհը չունի…

-Հայաստանի քաղաքական և քաղաքացիական դաշտում կոնսոլիդացիա տեղի ունեցավ՝ հանուն հայրենիքի անվտանգության, հանուն Ղարաբաղի: Հնարավո՞ր է «թեժ աշուն» խոստացող քաղաքական ուժերի առաջնահերթությունները փոխվեն, այդ 12 կետերը երկրորդ պլան մղվեն, և իշխանությունների դեմ քայլեր չարվեն՝ պատճառաբանելով երկրի անվտանգությունը: Ի վերջո, ԲՀԿ-ն 2008-ին կոալիցիայի մաս կազմեց՝ նշելով, թե Ղարաբաղի հարց կա, իսկ այն ժամանակ իրավիճակն այդքան էլ լարված չէր:

-Այսօրվա Հայաստանում արտաքին և ներքին անվտանգության հարցերը միահյուսված են, և անհնար է դրանցից մեկին առաջնություն տալ: Որովհետև դրանք հայտնվել են նույն շղթայում և ձգվում են նույն ուղղությամբ: Երկրի անվտանգության արտաքին սպառնալիքն այսօր առավել վտանգավոր չէ, քան ներքին համընդհանուր քայքայման անընդհատ պրոցեսը, որն ընդգրկել է ողջ երկիրը: Այսօր հայ ժողովուրդը հայտնվել է երկու՝ արտաքին ու ներքին իրար հավասարազոր և նույն նպատակն հետապնդող թշնամիների արանքում: Արտաքին թշնամին ուզում է ոչնչացնել Հայաստանն ու հայերին, իսկ ներքին թշնամին ոչնչացնում է երկրի անկախության հիմքերը, երկիրը հիմնականում արդեն դարձրել է օտար երկրի սեփականություն և ամեն հանցագործության գնում է նրա բնիկ ժողովրդին երկրից դուրս մղելու համար: Այս ակնհայտ փաստերից ելնելով՝ կարծում եմ, որ Հայաստանի ընդդիմադիր քաղաքական ուժերը պարտավոր են վերջապես հասկանալ, որ մեր երկիրն արդեն 15 տարի է՝ հայտնվել է ընչաքաղց, անհագուրդ, անկուշտ և հանուն փողի ու ինչքի ամեն ինչ ուրացող ծախու գործակալների և դավաճանների հյուսած ոստայնում և նրանց դեմ իրենց պայքարի մեթոդներն ու ձևերը փոխեն առկա իրողությունների պահանջներին համապատասխան: Եթե այդ ուժերը, լինեն դրանք խորհրդարանական կամ արտախորհրդարանական, կարողանան հանուն մեկ նպատակի՝ շտապ իշխանափոխության շուրջը համախմբված գործել, ապա ես վստահ եմ, որ Ղարաբաղյան կլանի հանցագործ իշխանության դեմ են կանգնելու նաև պետական բոլոր մարմինները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում