Friday, 29 03 2024
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը

Ստվերի դեմ պայքարը հետաձգվում է

Հովիկ Աբրահամյանի հայտարարությունները, թե ստվերի դեմ պայքարը միանգամից չի լինի, վկայում են, որ օլիգարխիան չի հավատացել և չի պայմանավորվել Աբրահամյանի հետ, չի համաձայնել վճարել տնտեսական և քաղաքական կայունության համար: Այդ իսկ պատճառով էլ Հովիկ Աբրահամյանը ստիպված է անել հայտարարություններ, որոնք ըստ էության նշանակում են հենց այն, որ ստվերի դեմ պայքարը հետաձգվում է: Պատահական չէ, որ Հովիկ Աբրահամյանը այդ հայտարարություններին զուգահեռ ինտենսիվ բանակցությունների շարք է անում Վրաստանի, Ռուսաստանի և Իրանի վարչապետերի հետ: Հովիկ Աբրահամյանը տնտեսական ելքեր է որոնում, քանի որ ներսում այդ ելքերը չի գտել, ներսում նա չի կարողացել ապահովել վճարումները:

Սա նշանակում է, որ իշխանություն հաստատելու նրա փորձերը տապալվել են: Այսինքն՝ Հովիկ Աբրահամյանը, ըստ էության, փոխելով իշխանության մեջ իր կարգավիճակը, դե ֆակտո ազդեցության առումով չի կարողացել գալ ավելի առաջնային դիրքերի, չի կարողացել մեծացնել իր ազդեցությունն իշխանական բուրգում ավելի, քան կար ԱԺ նախագահ եղած պաշտոնին կամ դրանից էլ առաջ: Ըստ որում՝ այս իրավիճակը անսպասելի չէ: Ի վերջո, գրեթե բոլորն էին միաբերան կանխատեսել, որ Հովիկ Աբրահամյանը որպես վարչապետ տապալվելու է: Եվ օլիգարխիայի մոտ տապալումը նրա համար գլոբալ տապալման սկիզբն է. ինչպես ասում են՝ լավ սկիզբը գործի կեսն է, իսկ եթե վատն է սկիզբը, դա արդեն տապալման կեսն է:

Իրավիճակն անսպասելի չէր, որովհետև չկա մի հանգամանք, մի գործոն՝ Հովիկ Աբրահամյանի պարագայում, որը օլիգարխիկ համակարգին կստիպեր նրան հավատալ, հավատալ ու վստահել, որ նա կարող է լուծել համակարգային ճգնաժամի խնդիրները և երաշխավորել, որ վճարումները հետ կգան կամ առնվազն ջուրը չեն ընկնի և կնպաստեն համակարգի ամրացմանը: Հովիկ Աբրահամյանն այդ երաշխիքները չի կարող տալ, քանի որ և՛ ընդամենը մեկն է բոլորից, և՛ բոլորը գիտեն նրա հնարավորություններն այդ տեսանկյունից, և չի կարող տալ, քանի որ այդ հնարավորություններով հանդերձ՝ նա միանգամայն անզոր ֆիգուր է արտերկրում, որտեղ լուծվում են այսօր Հայաստանի վերաբերյալ տնտեսական և քաղաքական գլոբալ հարցերը, ներառյալ նաև անվտանգությունը:

Եթե Հովիկ Աբրահամյանը չունի արտերկրի այդ շրջանակներում՝ որ մայրաքաղաքում էլ որ դա լինի, բավական ներկայանալիության ապացույցներ, ապա բնական է, որ նրա որևէ խոսքի դիմաց ոչ մի օլիգարխ ըստ էության չի համաձայնի ռեալ փոփոխություններ կատարել իր բյուջետային վճարումների ծավալների մեջ:

Այսպիսով, Հովիկ Աբրահամյանը հայտնվել է ցայտնոտում և ստիպված է հետաձգել ստվերի դեմ պայքարը, մինչև որ կկարողանա ներկայացնել արտաքին երաշխիքներ և ցույց տալ իշխանական համակարգին, որ իրենցից մեկը չէ: Ըստ որում՝ Սերժ Սարգսյանը հենց այդ միջոցով կարողացավ դուրս գալ ներքաղաքական լուրջ ճգնաժամից, և հենց դրա համար նա անմիջապես նետվեց, այսպես ասած, արտաքին ոլորտներ, քանի որ Հայաստանի իշխանական համակարգում միայն «դրսից» է հնարավոր ցույց տալ, որ իրենցից մեկը չես, այսինքն՝ «աճել» ես ավելին և այլևս քո հնարավորությունները մի քիչ ավելի են:

Ի դեպ, սա է նաև Ռոբերտ Քոչարյանի խնդիրը ներիշխանական պայքարում: Նա չի կարողանում ներկայացնել այդ «դրսի» ընկալելիության հավաստի վկայություններ, «դրսից» աջակցության շոշափելի դրսևորումներ: Հակապետական, հակաանկախական բնույթի համակարգերում միայն այդ երաշխիքներն են ազդեցիկ նշանակություն ունենում իշխանության համար պայքարում: Իշխանությանը հրաժեշտ տալու դեպքում նույն փոսի մեջ է հայտնվելու նաև Սերժ Սարգսյանը: Այդպիսին է այն համակարգի բնույթը, որի գլխին լինելը շատ լավ է, սակայն իջնելուց հետո գիշերները դառնում են անքուն, քանի որ այդ համակարգը առնվազն ահից կարող է հանձնել իր երեկվա կուռքերին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում