Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտնել է «Էվերթոն»-ի դեմ խաղից իր ակնկալիքների մասին:
«Ֆուտբոլային թիմը կյանք է, իսկ կյանքը` շարժում: Դա նշանակում է, որ մենք կանգ չենք առնում տեղում, այլ առաջ ենք շարժվում և առաջընթաց գրանցում:
Մենք հիանալի հնարավություն ունենք ապացուցելու, որ հզորացել ենք նախորդ մրցաշրջանի համեմատ: Նախորդ անգամ «Էվերթոն»-ն արժանի էր հաղթանակի: Հետաքրքիր է, թե ինչ կլինի այս անգամ: Մեզ փորձություն է սպասվում»,-«Արսենալ»-ի պաշտոնական կայքը մեջբերում է Վենգերի խոսքերը: