Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Ներիշխանական պայքարի համալիրը

Կառավարությունն այսօր բավական հետաքրքիր մի որոշում է կայացրել՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը փոխանցվել է Հայաստանի պաշտպանության նախարարության հաշվեկշռին, այսպես ասած՝ գույք պարտքի դիմաց տարբերակով: Պարտքը, որն ըստ պաշտոնական տեղեկությունների՝ համալիրի սեփականատերերն ունեցել են կառավարությանը, մոտ 10 միլիարդ 207 միլիոն դրամ է:

Մարզահամերգային համալիրի պատմությունը հետաքրքրական շարունակություն է ունենում: Արժե հիշել, որ համալիրը մի քանի տարի առաջ հանձնվեց ռուսաստանյան գործարարներ Մուրադյան եղբայրների ԲԱՄՕ ընկերությանը, որը տասնյակ միլիոնների ներդրումներ արեց՝ վերանորոգելով համալիրը: Համալիրը դարձավ իշխանությունների համար ամենանախընտրելի վայրերից մեկը. այնտեղ էին անցկացվում համագումարները, նաև Սերժ Սարգսյանի հանդիպումները կուսակցությունների և այլ ֆորմատների հետ, որ 2008 թվականից հետո հաճախ էին տեղի ունենում, մինչև որ Սարգսյանին հաջողվեց այդպիսով լարվածությունը թուլացնել և ըստ էության լղոզել քաղաքական դաշտն ու պրոցեսները՝ ոչ առանց ընդդիմության օգնության: Եվ ահա, հանկարծ մարզահամերգային համալիրի շուրջ խնդիր առաջացավ, ու պարզվեց, որ համալիրը պարտք է պետությանը, և դրա համար այն հանվեց ԴԱՀԿ աճուրդի:

Մի քանի անպտուղ աճուրդից հետո ահա պարզվում է, որ համալիրը փոխանցվում է պաշտպանության նախարարության հաշվկշռին: Ինչու հենց պաշտպանության նախարարության, և արդյոք այս ամենի մեջ իր դերն է ունեցել նաև վերջին օրերի իրավիճա՞կը, երբ սահմանային լարվածության և հետագա զարգացումների արդյունքում Հայաստանում շեշտակիորեն բարձրացավ պաշտպանության նախարարության դերակատարումը ոչ միայն պետական անվտանգության ասպարեզում, այլ նաև հասարակական-քաղաքական կյանքի:

Շատ դժվար է գնահատել այս իրողության արդյունքները, հնարավոր վնասները կամ օգտակարությունը հասարակական-քաղաքական զարգացումների տեսանկյունից: Փաստ է միայն այն, որ այսպիսով ըստ էության արձանագրվում է հասարակական-քաղաքական կյանքում ներիշխանական մի նոր բևեռի առկայություն, որը ըստ էության, անկասկած, իր դերակատարումն է ունենալու ապագա ներիշխանական պայքարում՝ նոր իշխանության, կամ իշխանության նոր ստատուս-քվոյի համար:

Մարզահամերգային համալիրը կառավարությանն ունեցած պարտքի դիմաց ՊՆ-ին փոխանցելը, անկասկած, ներիշխանական լեզվով դիտվում է որպես գերատեսչական հաղթանակ, որովհետև կասկած չկա, որ կառավարության մի շարք այլ գերատեսչություններ կցանկանային ստանալ համալիրն իրենց հաշվեկշռում:

Այսպիսով, սա կարող ենք դիտել վկայություն այն բանի, որ պաշտպանական գերատեսչությունը, որպես գործոն, լրջորեն դիտարկվում է ներիշխանական զարգացումների առնվազն սցենարներում: Թե հատկապես ինչ տեսքով կարտահայտվի այդ գործոնը՝ ժամանակի հարց է: Այսինքն՝ ժամանակը ցույց կտա, թե ում դեմքով է ներկայանալու այդ գործոնը՝ Սեյրան Օհանյանի՞, թե՞ մեկ այլ դեմքով, որը կարող է և որևէ կապ չունենալ պաշտպանական համակարգի հետ, սակայն վայելել աջակցությունը և լինել քաղաքական դեմքը: Համենայն դեպս, կարծես թե հաստատվում են այն գնահատականներն ու կանխատեսումները, որ այս ամենը իշխանական սցենարներում առնվազն կա, ինչը նշանակում է, որ իշխանության ներսում ամենևին էլ միանշանակ չէ ժառանգորդի հարցը, որը շատերը լուծված են համարում Հովիկ Աբրահամյանի օգտին:

Միևնույն ժամանակ, սրան զուգահեռ, ինչ խոսք, բոլորովին բացառված չէ խաղի արհեստական բազմազանեցումը՝ Հովիկ Աբրահամյանի թիկունքը ապահովելու իմաստով: Սակայն սա, իհարկե, իրադարձությունների զարգացման ամենաանցանկալի տարբերակը կլինի նախ և առաջ այն պատճառով, որ նման դերակատարում հանձնարարել բանակին՝ նշանակում է բանակը ենթարկել նվաստացման: Իսկ դա պետք է որ չների և՛ բանակը, և՛ նրա իրական հենարանը՝ հասարակությունը:

 

Լուսանկարը՝ Արման Սուլեյմանյանի ֆեյսբուքյան էջից

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում