Friday, 19 04 2024
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել

«Չկա լավ իշխանություն, կա վատ պահանջող ժողովուրդ». «Դեմ եմ» շարժման ակտիվիստ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Դեմ եմ» շարժման ակտիվիստ Վաղինակ Շուշանյանը:

– Կառավարությունը ներկայացրեց կուտակային կենսաթոշակային համակարգի լրամշակված տարբերակը՝ այլ անվանմամբ, մի փոքր այլ ձևակերպումներով: «Դեմ եմ» նախաձեռնության շատ ակտիվիստների խոսքերով՝ այն ավելի վատն է, քան նախորդը, բայց փոխարենը բողոքի ակցիաները, ընդհանրապես շարժումը կարծես մարել է: Ի՞նչ քայլեր եք պատրաստվում անել, օրերս «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում յուրօրինակ ֆլեշմոբ էիք նախաձեռնել:

– Միանամ իմ բոլոր ընկերների այն կարծիքին, որ այս նոր՝ լրամշակված տարբերակը ավելի խայտառակ օրենք է, քան նախորդն էր, որովհետև այստեղ կան ավելի շատ թերություններ ու խտրականություններ:

Ինչ վերաբերում է «Դեմ եմ» շարժման մարելուն, ապա «Դեմ եմ» շարժումը կմարի այն ժամանակ, երբ չլինեն պայքարող քաղաքացիներ, իսկ քանի նրանք կան՝ 5-ը կամ, 6-ը, այսինքն` գոյություն ունեն, ուրեմն շարժումը կա: Քանի որ ներկայումս ամառային արձակուրդներ են, շատերը բացակայում են քաղաքից, ու մարդիկ գերհոգնած են, որովհետև 8 ամիս գիշեր-ցերեկ մտածում էինք՝ ինչպես ազատվենք այս սխալ համակարգից, որոշակի դադար է:

Մենք ընկերներով որոշեցինք փոքր ֆլեշմոբ կազմակերպել՝ ստուգելու մարդկանց արձագանքը՝ արդյոք «Դեմ եմ»-ը մարե՞լ է, թե՞ ոչ, ու նկատեցինք, որ դա շարժ առաջացրեց մարդկանց մեջ: Մարդիկ սկսեցին թե՛ իրենց ֆեյսբուքի պատերին դա դնել, թե՛ ընդդեմ կենսաթոշակային համակարգի էջում: Երեկ էլ ես և իմ ընկերը նույն վիդեոֆլեշմոբն արեցինք:

Առաջիկայում կլինեն բողոքի ակցիաներ. կապ չունի՝ բազմահազարանոց թե ոչ, մեկ հոգին էլ կարող է բողոքի ակցիա անել ու դեմ գնալ իշխանությանը: Բայց չեմ կարծում, թե քիչ մարդ լինի:

Ի՞նչ նոր մեթոդներով եք պատրաստվում պայքարել: Մենք տեսնում ենք, որ խաղաղ ցույցերով, Սահմանադրական դատարան դիմելով, նույնիսկ իշխանությունների վրա մանրադրամներ նետելով էական արդյունք չեք ստանում: Վարչապետը, նախարարները ամեն անգամ պատասխանում են, որ հօգուտ ժողովրդի է, որ բոլորը գոհ կմնան օրենքից , բայց արդյունքում հսկայական դժգոհություն ունենք:

-Եթե այլ մեթոդներ ասելով նկատի ունենք բիրտ ուժի կիրառումը, ապա՝ ոչ: Եթե խաղաղ ճանապարհով հարցը չի լուծվում, ապա զենքի ու բռնի ուժի միջոցով երբեք հարցը չի լուծվի: «Դեմ եմ»-ը իր հետագա քայլերը վերանայում է: Մենք միշտ ընտրել ենք ակտիվ պայքարը, օրենքի սահմաններում անհնազանդության ուղի: Ինչպես գիտեք՝ նախորդ անգամ մեզ մոտ նախատեսվում էր կինոդիտում՝ խաղաղ անհնազանդության մասին, սակայն ինչ-ինչ պատճառներով տեղի չունեցավ, բայց անպայման կլինի: Մենք պայմանավորվածություն ունենք. ամսի 26-ին՝ ժամը 20:30-ին, նույն տարածքում այդ կինոդիտումը կլինի, որից հետո հանրային բաց քննարկում ֆիլմի մասին:

Կա այսպիսի տեսակետ, որ «Դեմ եմ»-ի անհաջողությունը պայմանավորված է քառյակի հետ համագործակցությամբ: Այդ ուժերը եթե չասենք՝ վարկաբեկված, ապա գոնե ժողովրդի մեջ վստահություն չեն ներշնչում: Աշնանը նրանք հանրահավաքներ են նախատեսում, նրանց ներկայացրած 12 կետանոց պահանջներից մեկն էլ հենց կուտակային կենսաթոշակային համակարգին է վերաբերում: Համագործակցություն, ներկայություն այդ հանրահավաքներին պատկերացնո՞ւմ եք:

-Քառյակն ամենասկզբից ձևավորվեց «Դեմ եմ» շարժումից՝ հասկանալով, որ երիտասարդ մի զանգված ոտքի է կանգնել, մտածեց՝ ինչու ոչ. կուսակցական նեղ ասպարեզում տարաձայնությունները կարելի է մի կողմ դնել, սատարել այս երիտասարդներին, մի բանով էլ PR-ի միջոց է՝ տեսե՛ք, սատարեցինք «Դեմ եմ»-ին, Սահմանադրական դատարան դիմեցինք և այլն․․․

Դա ոչ թե արեցին, այլ պետք է անեին, որովհետև հասարակ քաղաքացին նույնը անել չի կարող, լծակ չունի ՍԴ դիմելու, կա՛մ ՄԻՊ-ը պետք է դիմի, կա՛մ ԱԺ որևէ խմբակցություն: Կարծում եմ՝ էլի համագործակցություն կլինի: Սա ևս համագործակցություն է, որ Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ առավելագույնը մինչև սեպտեմբերի վերջ Սահմանադրական դատարան կդիմենք: Գուցե չգնամ-կանգնեմ Սահմանադրական դատարանի մոտ, բայց հոգով-սրտով կողմ եմ, որ դա լինի: Անձամբ ես այդ դեպքում խոսելու տեղ կունենամ:

Իսկ իշխանությունների հետ համագործակցություն պատկերացնո՞ւմ եք: Վարչապետը բազմիցս դուրս է եկել բողոքի ակցիաների ընթացքում, զրուցել ձեզ հետ, թեև շատերը նշում էին, որ դա ՓիԱր քայլ է իր կողմից: Հիմա տեսնո՞ւմ եք նման հնարավորություն:

-Շատ խելացի քաղաքականություն վարեց Հովիկ Աբրահամյանը ի սկբզանե՝ որպես վարչապետ, կարճ քայլերով, որը, իբր թե, նպաստավոր է ժողովրդին: Տեսեք՝ ես նոր օրենք եմ տանում, մասնավոր ջան, քեզ անջատեցի, բայց դա Ձեր նշած ՓիԱր քայլն է, թե իբր ինքը նախկին վարչախմբի հետ կապ չունի և ժողովրդավար է: Բայց բոլորս էլ գիտենք, որ նրանք մի «շայկի» մեջ են, դա ոչինչ չի տալիս ժողովրդին:

Առաջին անգամ, երբ Հովիկ Աբրահամյանն ընդառաջ եկավ մեզ, մենք նրա մոտ չէինք գնացել, մենք նախագահական էինք գնացել: Եկավ, ասաց՝ ես 3 օրվա վարչապետ եմ, ինձ պահանջ եք ներկայացնում: Պարո՛ն վարչապետ, մենք Բաղրամյան 26-ում էինք և ո՛չ կառավարության շենքի մոտ, որ Ձեզնից պահանջ ունենանք: Մենք տվեցինք պահանջի թուղթ, որ փոխանցի ղեկավարին: Իսկ հետո խոսակցություններ պտտվեցին, թե «Դեմ եմ»-ը գնաց Բաղրամյան 26, Հովիկ Աբրահամյանը նրանց ընդառաջ եկավ, ուրմեն սա հենց նրա շարժումն է: Անհիմն էին:

Երկրորդ անգամ մենք ընդհանուր պահանջով եկանք կառավարության մոտ, շատերն ասում են՝ ինքը դուրս է եկել, մենք սուլեցինք, մեջքով պտտվեցինք, մենք նրան չէինք կանչել: Ես դա արհամարհանք չեմ համարում: Ավարտված համարելով մեր ակցիան՝ թողեցինք-հեռացանք:

-«Դեմ եմ»-ի ակտիվիսնտերը մասնակցում են նաև այլ բողոքի ակցիաներին՝ էլեկտրաէներգիայի գնի թանկացում, Աֆրիկյանների շենքի ապամոնտաժում, հնարավո՞ր է՝ այսպես, լոկալ խնդիրներով, հասնեք համակարգային փոփոխությունների պահանջի:

-Համակարգային պահանջ ասվածը հասկանում եմ ռեժիմի հեռացում: Բայց ներկա պահին, երբ սահմանին լարված իրավիճակ ունենք, բացի դրանից՝ չունենք այն քաղաքական դեմքը, այն լիդեր կոչվածը, որը կկանգնի-կասի՝ ժողովո՛ւրդ, ես քեզ տեր եմ, պետք չէ: Ես այդ մարդուն չեմ տեսնում, զուտ այդ պատճառով չեմ ուզում իշխանափոխություն լինի:

Ցանկացած իշխանափոխություն իր հետևից բերում է բարդ հետևանքներ: Իշխանությունը երբեք հենց այնպես չի հանձնի այդ աթոռը, իսկ ուժի դեպքում՝ մարդկային կորուստներ, սոցիալական ծանր վիճակ… առանց այն էլ տնտեսությունը վատ վիճակում է, նորից սահմանին կռիվներ, որոնք մեզ ներկա պահին ձեռնտու չեն:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում