Մադրիդի «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն հայտարարել է, որ իտալական ակումբներն օրինակ են վերցնում իր թիմից:
Արգենտինացի մասնագետն ընդգծել է իր ֆուտբոլիստների տրամադրվածությունը, երբ նրանք դուրս են գալիս խաղադաշտ:
«Իտալական ակումբները սովորում են «Ատլետիկո»-ից: Իսպանիայի առաջնությունը ներկայումս աստղերի քանակով գերազանցում է Ա Սերիային:
Բացի այդ, Իսպանիայում երիտասարդ ֆուտբոլիստներին ավելի շատ խաղաժամանակ են հատկացնում»,- արգենտինացի մասնագետի խոսքերը մեջբերում է La Gazzetta dello Sport-ը: