Շվեյցարիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Օտմար Հիտցվելդի կարծիքով` նոր մրցաշրջանում Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի առջև բարդ խնդիրներ են դրված:
«Գերմանիայի չեմպիոնի տիտղոսի համար շատ սուր պայքար կմղվի և այն շատ բարդ կլինի Գվարդիոլայի համար: Նա Բունդեսլիգայի ուժեղագույն թիմի գլխավոր մարզիչն է:
Սակայն Գվարդիոլան պետք է ըմբռնումով մոտենա այն ֆուտբոլիստներին, ովքեր հանդես են գալիս Գերմանիայի հավաքականում: Բացի այդ, չպետք է մոռանանք նաև Խավի Մարտինեսի վնասվածքի մասին»,- Bild-ը մեջբերում է Հիտցվելդի խոսքերը: