«Բարսելոնա»-ի հարձակվող Լուիս Սուարեսը հայտարարել է, որ պատրաստ է հանդես գալ այն գծում, որտեղ հարմար կգտնի իր թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն:
«Ես կաշխատեմ հարմարվել այն ամենին, ինչ կպահանջի Լուիս Էնրիկեն: Նա արդեն գիտի, թե ինչպես եմ ես խաղում:
Թիմն ինձ շատ լավ ընդունեց: Ակումբակիցներս նպաստեցին, որպեսզի ես ինձ շատ արագ կոլեկտիվի անդամ զգամ: Ոչ մի վայրկյան անհարմարություն չեմ զգացել: Շնորհակալ եմ բոլորին»,- Sport-ը մեջբերում է ուրուգվայցի ֆուտբոլիստի խոսքերը: