Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Դանիել Կարվախալը հայտարարել է, որ թիմը տրամադրված է տիտղոսներ նվաճել նոր մրցաշրջանում: Ֆուտբոլիստի կարծիքով` «արքայական ակումբ»-ի ֆուտբոլիստները կարող են լուծել իրենց առջև դրված խնդիրները:
«Մեզ շատ հետաքրքիր մրցաշրջան է սպասվում: Առջևում 5 տիտղոսներ են սպասում և մենք մտադիր ենք բարձր արդյունքների հասնել` նվաճելով այդ տիտղոսները»,- Marca-ն մեջբերում է Կարվախալի խոսքերը:
Հիշեցնենք` Կառլո Անչելոտիի սաները նվաճել են Եվրոպայի Սուպերգավաթը` 2:0 հաշվով առավելության հասնելով «Սևիլիա»-ի նկատմամբ: Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության առաջին հանդիպմանը «արքայական ակումբ»-ը ոչ-ոքի գրանցեց «Ատլետիկո»-ի դեմ խաղում: