«Լիվերպուլ»-ի և Անգլիայի հավաքականի նախկին խաղացող Մայքլ Օուենը իր կարծիքն է հայտնել «Միլան»-ի և Իտալիայի հավաքականի հարձակվող Մարիո Բալոտելիի` լիվերպուլյան ակումբ հավանական տեղափոխության մասին:
Նշենք, որ իտալական ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն` կողմերն արդեն սկզբունքային համաձայնության են հասել և Բալոտելին բուժզննում կանցնի «Լիվերպուլ»-ում:
«Հիանալի կլինի Մարիո Բալոտելիին կրկին տեսնել Անգլիայում: Կասկած չկա, որ նա շատ տաղանդավոր ֆուտբոլիստ է»,- Twitter-ի իր էջում գրել է Օուենը:
Հիշեցնենք` 2010-2013 թվականներին 24-ամյա իտալացին հանդես է եկել Անգլիայի «Մանչեսթեր Սիթի» ակումբի կազմում: