Պոլիոմիելիտի դեմ միանգամից պատվաստանյութի երկու տեսակ կիրառելը կարող է արագացնել հիվանդության անհետացման գործընթացը: Այս մասին գրում է BBC-ն` վկայակոչելով գիտնականներին:
Հնդկաստանում իրականացված գիտափորձը ցույց է տվել, որ հավելյալ ներարկումն արագացնում է վարակի ապաակտիվացման գործընթացը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում գիտափորձի այս արդյունքները համարել են «իսկապես պատմական»: