Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է բոլոր մթերային խանութներում մատնահետքերը սքանավորելու պարտադիր համակարգի կիրառման մասին: Իշխանությունների խոսքով` այդ քայլն ուղղված է մթերքների պակասի և մաքսանենգության դեմ պայքարին: Այս մասին գրում է BBC-ն:
Նշվում է, որ այդ համակարգը սուպերմարկետներում կներառվի արդեն Նոր տարվա շրջանում:
Ընդդիմության կարծիքով` նոր մթերքներ գնելիս մատնահետքեր վերցնելը հավասարազոր է սննդամթերքի նորմավորմանը և խախտում է մասնավոր կյանքի անձեռնմխելիությունը: