Thursday, 25 04 2024
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան

ՀՀԿ-ն սպասում է քառյակի հանրահավաքին. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Մոտ երկուսուկես ամիս առաջ խորհրդարանական ոչ իշխանական խմբակցությունները՝ ԲՀԿ, ՀՅԴ, «Ժառանգություն» և ՀԱԿ, հապարակեցին իշխանություններին ուղղված իրենց 12 կետից բաղկացած պահանջագիրը։ Համատեղ մամուլի ասուլիսում, հրապարակայնորեն ստորագրելով պահանջագրի տակ, ոչ իշխանական ուժերը նաև հայտարարեցին, որ իրենց պահանջների կյանքի կոչման համար իշխանությանը մինչև սեպտեմբերի վերջը ժամանակ են տալիս։ Սեպտեմբերի վերջին ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, «Ժառանգությունը» և ՀԱԿ-ը նախատեսում են անցկացնել համապետական հանրահավաք։ Հանրահավաքում կամփոփվեն իրենց պահանջների կատարողականը և կորոշվեն հետագա անելիքները։ Հիշեցնենք, որ 12 կետերի հիմնական մասը վերաբերում է ներքաղաքական հարցերին։

Մինչ խորհրդարանական ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչները, ԱԺ նախագահը, վարչապետը դրական գնահատականներ էին հնչեցնում քառյակի՝ կառուցողական դաշտ անցնելու վերաբերյալ, 12 կետերին ավելի անդրադարձավ նաև նախագահ Սերժ Սարգսյանը՝ հայտարարելով, որ եթե ընդդիմության նպատակը համագործակցությունն է, ապա պետք է բացառվեն «պահանջում ենք» և համանման այլ բառերը։ Նախագահի այս դիտարկումներով 12 պահանջների թեման իշխանության համար կարծես փակվեց։

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ այն պատգամավորներից էր, ովքեր դրական արձագանքեցին ընդդիմության 12 կետերին։ Երեկ «Առավոտի» հետ զրույցում պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ իշխանությունը որոշեց անտեսել ընդդիմության մեկնած ձեռքը, մեր զրուցակիցն ասաց, որ այդ կետերից ինչը որ հնարավոր էր կատարել, արդեն իսկ կատարվում են, քանզի դրանց ՀՀԿ-ի ծրագրային դրույթներում տեղ են գտել։

Ինչ վերաբերում է աշնանը հանրահավաք անցկացնելու ընդդիմության սպառնալիքին էլ, մեր զրուցակիցն ասաց, որ դա իրեն միայն ուրախացնում է. «Ընդդիմությունը եթե լինի միասնական, եթե առողջ քննադատություններ, առաջարկություններ անի, իսկ ես հուսով եմ, որ կանի, մենք միայն կուրախանանք։ Նաև՝ զգաստ կլինենք։ Ինչևէ, կապրենք, կտեսնենք։ Սպասենք հանրահավաքին»»։

 

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում