«Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ պայքարում ԱՄՆ-ին բյուջեից հավելյալ միջոցներ անհրաժեշտ կլինեն: Այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Չաք Հեյգելը:
Նա հայտարարել է, որ իր գերատեսչությունն արդեն խնդրել է Կոնգրեսին հակաահաբեկչական հիմնադրամի համար 5 մլրդ դոլար հատկացնելու մասին:
«Բյուջեում մշտապես փոփոխություններ են սահմանվում, որպեսզի երաշխավորվի, որ պաշարները համապաատսխանում են առաքելությանը, իսկ առաքելությունը և պաշարները համապատասխանում են սպառնալիքին»,- հայտարարել է Հեյգելը: