«Իսլամական պետության» ավելի քան 140 գրոհայիններ ոչնչացվել են Սիրիայի բանակի կողմից Ռակա գավառում:
Պաշտպանվող զինվորականները մեկը մյուսի հետևից հետ են մղում մոջահեդների հարձակումները Տաբակա քաղաքի մոտ գտնվող օդանավակայանից: Կառավարության ուժերի վերջին հենակետի գրավման համար մղվող պայքարում վարձկան ահաբեկիչների տված զոհերի թիվը շաբաթվա սկզբին հասել է 600-ի՝ հաղորդում է ITAR-Tass-ը:
Կորուստները չեն կանգնեցնում ԻՊ-ի հրամանատարներին, ովքեր հույս ունեն ձեռք բերել օդանավակայանի պահեստում առկա զենքն ու զինամթերքը:
Սիրիական հրմանատարությունը հերքել է լրատվամիջոցներում տարածված այն տեղեկությունը, որ օդանավակայանն անցել է գրոհայինների ձեռքը: