Սիրիայում գործողությունը, որի ընթացքում ամերիկացի զինվորականները պետք է ազատեին գրոհայիների կողմից առևանգված հայրենակիցներին, անթերի է անցկացվել: Այս մասին գրում է ITAR-TASS-ը` վկայակոչելով ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Մարտին Դեփսիին:
«Առաքելությունն անթերի է կատարվել` նախապատրաստության, ծրագրման և մշակման զգալի շրջանից հետո: Այնպես է ստացվել, որ գերիներն արդեն այդ վայրում չեն եղել»,- ասել է Դեմփսին: