«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ կառավարությունը Սևանի իշխանի պաշարի վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամին կանոնադրական նպատակների իրականացման նպատակով Գյուղատնտեսության նախարարությանն անհատույց հատկացրել է 2 մլրդ ՀՀ դրամ: Նախատեսվում է Սևանա լճի ավազանում ստեղծել Սևանի իշխանի մանրաձկան արտադրության գործարան և ձկան վերամշակման գործարան, որոնց հիմնման համար անհրաժեշտ է համապատասխանաբար 3 մլրդ և 600 մլն ՀՀ դրամ: Սակայն առաջին փուլի ծախսի ֆինանսավորման համար անհրաժեշտ 2 մլրդ ՀՀ դրամն արդեն հատկացվել է:
Այսպիսով` կառավարությունը հետևողականորեն իրագործում է Սևանա լիճը հսկայական ձկնաբուծարանի վերածելու իր կործանարար ծրագիրը` ականջալուր չլինելով մասնագետների ահազանգերին:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում