Թուրք բեռնափոխադրողները խնդրել են Վլադիմիր Պուտինին դյուրացնել Ռուսաստանի հետ լոգիստիկան: Այս մասին է հաղորդում RIA Novosti-ն՝ հղում կատարելով Թուրքիայի բեռնափոխադրումների միջազգային ասոցիացայի ներկայացուցիչ Ֆատիհ Շեներին:
«Մեր երկրից դեպի Ռուսաստան արտահանման համար 40 հազար տրանսպորտային միջոց է անհրաժեշտ: Սակայն, ռուսական կողմը Թուրքիային միայն 9 հազար թույլտվություններ է տրամադրել, որը խոչընդոտում է Թուրքիայի արտահանման զարգացմանը»,- ասվում է Շեների կողմից ստորագրված նամակում:
Պուտինին ուղղված դիմումում բեռնափոխադրողները գրում են փաստաթղթային դժվարությունների մասին և խնդրում են օգնել լուծել այդ խնդիրը: